Սա միայն արցախցիների պաշտպանության հարցը չի, այս սպառնալիքը կախված է ՀՀ-ում ապրող ցանկացած մարդու գլխավերևում. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ասում են՝ արցախցիներն էլ են եկել այսօրվա հավաքին մասնակցելու։
Շատ զարմանալին կլիներ, որ չգային։ Առհասարակ շատ տարօրինակ կդիտվի, եթե որևէ արցախցի փողոցում տեղի ունեցող այս գործընթացը որևէ ձևով չսատարի։
Հայաստանի իշխանությունը կանգնել և ուղիղ տեքստով հայտարարել է, որ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա է տեսնում, բա մարդիկ չգա՞ն Երևան իրենց ընտանիքները նման թուրքանմաններից պաշտպանեն։
Ալիևի հայտարարություններին հետևողներն արդեն գիտեն, որ առաջիկա տարիներին իրական սպառնալիք է ստեղծվելու նաև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի մարզերի համար։
Ավելին, 2 օր առաջ Ալիևը պարզ խոսում էր Երևանի նկատմամբ իր երկրի հավակնությունների մասին։
Լավ, էլ ո՞նց ասեն, որ Արցախից հետո անցնելու են Հայաստանին, որ մարդիկ այս պարզ ճշմարտությունը հասկանան։
Սա միայն արցախցիների պաշտպանության հարցը չի, այս սպառնալիքը կախված է Հայաստանում ապրող ցանկացած մարդու գլխավերևում։
Այնպես որ պաշտպանելով Արցախն ու Սյունիքը պաշտպանում ենք ողջ Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից եկած զոհված զինծառայողների հարազատներս՝ պահանջում ենք կալանավորել Նիկոլին ու հանձնել մեզ. Զոհված զինծառայողի հայր
- Տիգրան Աբրահամյան. Արդեն պարզ է չէ՞ Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության օրակարգը»
- «Խաղաղության օրակարգ» ասվածը ռազմի կամ խաղաղ ճանապարհով ՀՀ-ի և Արցախի տարածքային հանձնումն է․ Տիգրան Աբրահամյան
- Իշխանությունը հղում է անում զենք ձեռք բերելու գործարքների, որոնց պայմանագրերը կնքվել են մինչև 2018-ը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան