Քննիչն արդեն հինգերորդ օրն է չի կատարել դատախազի ցուցումը և չի ներգրավել զոհված զինծառայողների ծնողներին որպես տուժողների իրավահաջորդ. Ղազինյան
Արդեն մի քանի օր է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պայքարում են հարուցված քրեական գործով որպես տուժող ներգրավվելու իրենց պահանջի բավարարման համար։
Ասուլիսում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանն ասաց, որ դատախազի ցուցումը, որը ենթակա է կատարման պարտադիր կարգով, ներկայացված է վարույթ իրականացնող մարմնին՝ քննիչին, որն արդեն հինգերորդ օրն է, օգտագործելով շաբաթ-կիրակի օրերը, մինչ այս պահը չի կատարել դատախազի ցուցումը և չի ներգրավել ծնողներին որպես տուժողների իրավահաջորդ։
«Դատախազը, որ հսկում է այդ քրեական գործը, խոստացել է, երաշխավորել է մեր հերոսների ծնողներին, եթե այսօր մինչև օրվա վերջ քննիչը չկատարի իր պարտականությունը և ցուցումը, որ տրվել է դատախազի կողմից, ապա դատախազն, օգտագործելով իր սահմանադրական և օրենսդրական լիազորությունները, ինքը կկայացնի այդ որոշումը և կտրամադրվի տուժողի դատավարական կարգավիճակ»,- ասաց նա։
Ղազինյանի խոսքով, սա ենթադրում է, որ այդ պահից սկսած հանցագործության դեպքն այլևս համարվում է հաստատված, որ, այո, եղել է հանցագործություն։
«Դա նշանակում է, որ քրեական գործն այլևս չի կարղ կարճվել, իսկ տուժողները ստանում են օրենքից բխող իրավունքներ, օրինական շահեր, որոնք կարող են ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին պահանջների, միջնորդությունների և դիմումների ձևով»,- ասաց նա։
Արթուր Ղազինյանը կարծում է, որ ծնողներն ունեն բավարար կամք, ամրություն, նպատակասլացություն հասնելու իրենց որդիների մահվան մեջ մեղավոր բոլոր անձանց բացահայտման և նրանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջին։
«Որևէ մեկն այն չի կարող կասեցնել ու վիճարկել, այս գործը բացահայտվելու է, այս գործով բոլոր մեղավորները բացահայտվելու են և ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- նշեց Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Դատախազությունում նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան
- «Եթե Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատարն էր, ապա ում կարծիքն էր ուզում հարցնել պատերազմը կանգնեցնելու համար»
- Զոհված զինծառայողներին ծնողներին տուժող ճանաչելու միջնորդությունը բավարարվել է
- Ոչ մի գործ էլ չի արվում. Զոհված զինծառայողների հարազատները՝ գլխավոր դատախազին
- Զոհված զինծառայողների հարազատները կառավարության մոտով անցնելիս վանկարկեցին՝ «մարդասպան»
- Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, դավաճան բառը շատ քիչ է իր համար. Կարին Տոնոյան
- Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
- Զոհված զինծառայողների ծնողները փողոց դուրս կգան
- Զոհված զինծառայողների հարազատները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան