Արթուր Վանեցյան. Մենք պայքարում ենք նաև մեր դեմ ուժ կիրառող ոստիկանների ու նրանց երեխաների համար
«Մենք պայքարում ենք նաև այն ոստիկանների, նրանց երեխաների, մայրերի ու քույրերի համար, որոնք այսօր մեր դեմ ուժ են կիրառում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ակցիայի մասնակիցներին նա հորդորեց չտրվել սադրանքի, վեճի չբռնվել, չհայհոյել ոստիկաններին։
«Դուք ձեր գործն արեք, փակեք փողոցներ, դպրոցներ, համալսարաններ։ Սիրելի ուսանող, երիտասարդ, դուրս արի փողոց, սա քո պայքարն է։ Երևանցի տղեք, ես ձեզանից մեկն եմ, եկեք, կանգնեք մեր կողքին, մենք այլ տարբերակ չունենք, չենք կարող ինչ-որ սրիկաներ փչացնեն այն ավանդույթները, որ ունենք։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, չնեղվեք, լավ է լինելու»,-ասաց նա։
Նա ասաց՝ այսօր, ժամը 18:00 բոլորին սպասում են Ֆրանսիաի հրապարակում:
Մինչ այդ շարունակում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
«Սիրելի հայրենակիցնե՛ր, ինքնակազմակերպվեք, ամեն ինչ նորմալ է, հուսահատվել և հոգնել չկա: Մեր պայքարն արդար է և այն անկասելի է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով
- ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են։ Ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին. Քրիստինե Վարդանյան
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- ՊՊԾ պետի՝ բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին դատախազությունն ասելիք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան