Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լարված իրավիճակ է
Բաղրամյան պողոտայի ու Պռոշյան փողոցի խաչմերուկը քաղաքացիները փակ են պահում։ Այստեղ ոստիկանների նոր խմբեր են ուղարկվում։
Քաղաքացիներն ասացին՝ փողոցը կբացեն ժամը 14։00-ին։ Ոստիկանները հակադարձեցին՝ փողովը պետք բացվի հիմա։
Ի պատասխան ակցիայի մասնակիցները հայրենասիրական երգեր են կատարում, ծափ տալիս, բացականչում «առանց Նիկոլ Հայաստան»։
Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերին տարել են ոստիկանության բաժիններ։
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ունեն որոշում բացել ճանապարհը ժամը 14։00-ին։
«Նիկոլ Փաշինյանը թաքնվել է ոստիկանների, ԱԱԾ ուժերի հետևում։ Այս ոստիկանները մի քանի օրից անցնելու են ժողովրդի կողմը»,-ասաց նա։
Բաբկեն Հարությունյանն ասաց՝ ոստիկանների գործողությունների հետևանքով տուժած տղամարդը «Հայրենիք» կուսակցության անդամ է։
Այս ամենին հետևում էր քիչ այն կողմ կանգնած ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան