«Կրկնում եմ ` երբեք չեմ ներելու...Պապ...եթե Դու կարող ես, դու ներիր»․ ազատամարտիկի դուստր
Ազատամարտիկ Գագիկ Պետրոսյանի դուստրը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․
«Կրկնում եմ ` երբեք չեմ ներելու...Պապ...եթե Դու կարող ես,դու ներիր...
Մայիսի 2-ը Հադրութի շրջանում համարվում էր ոչ պաշտոնական Մեռելոցի օր։
Այդ օրը բոլորը պարտադիր գնում էին «հանգիստներ»՝ գերեզմանները «հարդարելու», ծաղիկներ խոնարհելու, սրտերին ծանրացած վիշտը մեղմելու համար…
Արդեն երկրորդ տարին է՝ մեր հարազատների շիրիմները տեր ու խնամող չունեն, իսկ Հադրութի շրջանում իրենց ընտանեկան գերեզմանները թողած մարդիկ պարզապես ծաղիկ դնելու շիրմաքար չեն գտնում...
Թող հանգստություն իջնի մայր հողում ամփոփված ու հայրենի եզերքում թևածող բոլոր հոգիներին…
Չխոնարհված ծաղիկները մի օր կպարուրեն ձեր շիրմաքարերը…»։