ԵՄ-ն ամռանը կդադարեցնի ածուխի ներկրումը Ռուսաստանից. Գերմանիայի կանցլեր
Եվրամիությունը ամռանը կդադարեցնի ռուսական ածուխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից։ Այս մասին երկուշաբթի օրը «The Indian Express»-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրամիությունն, իր տրանսատլանտյան գործընկերների հետ միասին, աննախադեպ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի և անհատների դեմ։ Շատ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք անխուսափելիորեն տնտեսական ծախսեր են ներկայացնում մեզ համար», - ասել է նա:
Ավելին, ըստ կանցլերի, հիմա իրականացնում են շատ հավակնոտ քաղաքականություն՝ Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը կրճատելու ուղղությամբ։
«Մենք այս ամռանը կդադարեցնենք ռուսական ածուխի մատակարարումները, մինչև տարեվերջ կհրաժարվենք ռուսական նավթից, և մենք լրջորեն կնվազեցնենք ՌԴ-ից գազի մատակարարումը», - ընդգծել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան