Վաղը փակում ենք նաև մարզային ճանապարհները. Սաղաթելյան
«Մնում ենք հրապարակում։ Այս հրապարակը ժողովրդի իշխանությունն է և այստեղից են որոշվելու Հայաստանի խնդիրները, Նիկոլն այլևս իշխանություն չունի»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ վաղն առավոտ ժամը 08։15-ից կրկին սկսում են անհնազանդության բողոքի ակցիաները։ Սաղաթելյանի ներկայացմամբ, տարբեր խմբեր քաղաքի տարբեր հատվածներում կփակեն փողոցները, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել ակցիաներին, բայց չգիտեն՝ որ հատվածում, 08։15 գան Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ կձևավորվեն խմբեր և ամեն մեկը կգնա մի ուղղությամբ։
Իշխան Սաղաթելյանը ասաց, որ այսօր բավարավել էին միայն մայրաքաղաքում ճանապարհներ փակելով, Նիկոլ Փաշինյանը ողջ ոստիկանական ուժերը կենտրոնացրել էր Երևանում։
«Ուրեմն վաղը պետք է փակենք նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում։ Վաղը Հանրապետության ողջ տարածքում ողջ օրը զանգվածային անհնազանդության ակցիաներ տեղի կունենան։ Այսօր ցույց ենք տվել արդեն, որ որևէ ճնշման չենք ենթարկվում։ 300 հոգի մեկ օրում բերման են ենթարկվել, մեր եղբայրները ոստիկանական բաժանմունքներում «Զարթնիր լաո» էր երգում։ Այս պայքարն անկասելի է»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Սաղաթելյանը կոչ արեց շարունակել դասադուլը, գործադուլը։
Նա ընդգծեց, որ ամեն ինչ ծրագրավորված գնում են առաջ, խնդրում է հավատալ, վստահել։
Հարակից հրապարակումներ`
- Երկու-երեք օրում, մենք այդ հարցը լուծելու ենք, հավատացեք․ Արթուր Վանեցյան
- ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացել է քայլերթին
- Ուրեմն լսի Սաքո,ուսադիրներդ պոկելու եմ, պատժվելու ես դրա համար․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան