Ժամը 18։00-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարկում. Իշխան Սաղաթելյան
Ըստ նախնական տվյալների, ակցիաների վայրից 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով, ոստիկանների կողմից բռնության բազմաթիվ դեպքեր կան, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ։
«Բայց անկասելի է այս պայքարը։ Ամեն ինչ մեր ծրագրով է գնում, մարդիկ ոտքի են կանգնել, մեր հայրենակիցները գիտեն, թե ինչի համար են պայքարում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա նշեց, որ բազմաթիվ ուսանողական խմբեր են միացել բողոքի ակցիաներին։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ օրվա ընթացքում կշարունակեն ակցիաները, իսկ ժամը 18։00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարկում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ պետի՝ բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին դատախազությունն ասելիք չունի
- Գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանի գլխարկների տակ մարդիկ ունեն. Սաղաթելյան
- Քաղաքացիները ֆեյսբուքում ահազանգում են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի մասին
- Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել
- Հաղթանակ կամուրջի մոտ ոստիկանությունը ուժով բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացին հետազոտվում է
- 120 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
- «Ոստիկանը Նիկոլ չի». Փակ է Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացի է տուժել
- Երևանում՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ և բախումներ ոստիկանների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին