Ուրեմն լսի Սաքո,ուսադիրներդ պոկելու եմ, պատժվելու ես դրա համար․ Իշխան Սաղաթելյան
Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ւշխան Սաղաթելյանը հանրահավքի ընթացքում իր բացման խոսքում նշեց, որ այսօր վաղ առավոտից իրականացված անհնազանդության ակցիաների ընթացքում պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 244 քաղաքացի, սակայն իրականում այդ թիվն ավելին է՝ շուրջ 300 հոգի։
Սաղաթելյանը նաև հայտնեց, որ բերման ենթարկված քաղաքացիները հիմնականում ՝ 99 տոկոսով, արդեն ազատ են արձակվել։
«ՀՀ արժանապատիվ քաղաքացիները, չնայած բոլոր ճնշումներին, եղանակային պայմաններին ու մի շարք դժվարություններին, պինդ և ամուր կանգնած են։ Ինչպես պայմանավորվել ենք՝ գնալու ենք մինչև վերջ»,- հայտարարեց նա։
Սաղաթելայնի խոսքով՝ Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը։
«Այսօր ոստիկանություն իր սահմանն անցել է, այսինքն՝ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ։ Նախ առաջինը՝ ՊՊԾ գնդի ղեկավար Սաքո Հովհաննիսյան։ Էս էն մարդն ա, որ մեկ տարի առաջ «քացի» էր տալիս քաղաքացիներին։ Սա էն մարդն ա, որ կին պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում Խորհրդարանի դահլիճում։ Այսօր էլի իրեն պահել է լկտի ու սանձարձակ։ Ուրեմն լսի Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և լկտի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից, այս ժողովրդի անունից խոստանում եմ , ուսադիրներդ պոկելու եմ ու պատժվելու ես դրա համար»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա նաև նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե ոստիկանության հետ է, այլ ոստիկանության որոշ աշխատակիցների, որոնք բացահայտ բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ։
«Ո՞վ է պատասխանատվություն կրում այդ անձանց լկտի պահվածքի համար»,- ասաց Սաղաթելյանն ու հավելեց․
«Տեղեկություն կա, որ որոշ օլիգարխներ ոստիկանության համազգեստով իրենց ախրանիկաներին ուղարկում են ժողովրդին ճնշելու։ Մեկ անգամ ևս զգուշացնում ենք՝ մենք խաղաղ անհնազանդության բողոքի ալիքով հասնելու ենք այս չարիքի հեռացմանը։ Նրանք, որոնք կգերազանցեն իրենց լիազորությունները հատ-հատ պատասխան են տալու»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԺՄ. ՊՊԾ պետը ոչ թե առանձին վերցրած անձի անձնական օգտագործման թիկնապահ է, այլ պետական ծառայող
- Թաթոյանը՝ ՊՊԾ պետին ու նրա ենթականերին. Չհամարձակվե´ք
- Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի քացի տալու տեսանյութը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին