Այսօրվա դրությամբ դիտարկվող 4 ջրամբարներում ավելի քիչ ջուր կա քան նախորդ տարի. Լևոն Ազիզյան
«Այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 68 մլն խ/մ-ով ավելի է քան նախորդ տարի, իսկ մնացած 4 խոշոր ջրամբարներում պակաս են նախորդ տարվա մակարդակից»,-ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Նրա խոսքով՝ իր ղեկավարած ՊՈԱԿ-ը մոնիթորինգ է իրականացնում ռազմավարական 5 ՝ Ախուրյանի, Ափի լիճ, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում:
Լևոն Ազիզյանը հայտնեց, որ Արփի լճում և Ազատի ջրամբարներում 10-ական մլն խ/մ-ով է պակաս կոտակված ջուրը, Ապարանի ջրամբարում՝ 1.8 մլն խ/մ-ով և մարմարիկի ջրամբարում՝ 1,2 մլն խ/մ-ով:
«Ջրի պակասը պայմանավորված է նրանով, որ այս տարվա ապրիլ ամսվա ջերմաստիճանն բավական ցածր էր նախորդ տարվա ապրիլի ջերմաստիճանից և ձնհալքի ինտենսիվությունը դեռևս թույլ է: Առաջիկա 5 օրերի ընթացքում ինտենսիվ տեղումներ են սպասվում և դրանք դրական ազդեցություն կունենան ջրամբարների լցվածության և Սևանա լճի մակարդակի վրա»,-հայտնեց ՊՈԱԿ-ի տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի