Իշխանությունները սարսափած են ու հասկանում են՝ այս ալիքը գնալով մեծանում է. Լևոն Քոչարյան
«Կա վճռական տրամադրված հայրենասերների մի հոծ խումբ, որոնք պատրաստ են մեր երկիրը փրկել այս թուրքահպատակ իշխանություններից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե այսօր առավոտվանից սկսված անհնազանդության ակցիաների պատճառով կան մեծ թվով բերման ենթարկվածներ, ինչ է կարծում՝ արդյոք իշխանություները կգնան կոշտ միջոցների, Լևոն Քոչարյանը նշեց, որ այսօր արդեն տեսել են ոստիկանական ուժերի բիրտ, ոչ համաչափ գործողությունները և որոշ տեղերում լկտի պահվածքը։
«Սա ցույց է տալիս, որ իշխանությունները սարսափած են ու հասկանում են, որ այս ալիքը գնալով մեծանում է։ Իսկ իրենք (խմբ.՝ իշխանությունները) միգուցե ամեն ինչի պատրաստ լինեն, բայց ես չեմ կարծում, որ նույն ոստիկանները կգնան նման քայլերի։ Դա նաև կախված է մեր վճռականությունից, մարդկանց քանակից։ Փորձը ցույց է տալիս, որ որտեղ շատ մարդ կա, ապա այդտեղ ոչինչ չեն անում, իսկ որտեղ համեմատաբար քիչ մարդ կա, սկսում են լկտիություն անել»,- ընդգծեց նա։
Դիտարկմանը, թե այսքան թվով մարդկանց ներկայությունը բավարա՞ր է իշխանափոխություն անել համար, Լևոն Քոչարյանը նկատեց, որ մարդիկ պետք է հասկանան՝ հենց իրենցից է կախված ամեն ինչ և այդ մտքով էլ պետք է դուրս գան և մասնակցեն անհնազանդության ակցիաներին։ «Ինչքան շատ մեզ միանան, այնքան ավելի հեշտ և անցնցում կլինի։ Ի վերջո մենք պայքարում ենք մեր երկրի համար»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Ոստիկաննները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին
- Կոչուբաև. Ոստիկաններն ասում էին՝ ինձ բերման չեն ենթարկել, այլ մտածել են՝ կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են
- Ցուցարարին բռունցքով հարվածող ոստիկանը ենթակա է ազատազրկման 4-8 տարով՝ փաստաբան Հովհաննես Խուդոյան
- Գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանի գլխարկների տակ մարդիկ ունեն. Սաղաթելյան
- Բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին