Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է, և նա հիսուն միլիոն դրամ գրավի դիմաց արդեն ազատ է արձակվել։ Նրան դիմավորեցին «Հայաստան» դաշինքի անդամները։ Միասին բոլորը վանկարկում էին՝ «հաղթանակ», «հաղթանակ»։
Քաջարանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Նա կալանավորվել էր 2021 թ. հուլիսի 10-ին, բայց դեկտեմբերի 18-ին 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Այս տարվա փետրվարի 7-ին կիկին կալանավորվել էր։
«Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին...
Արդարությունը միևնույն է հաղթելու է, իսկ դուք, տականքնե՛ր, սպասեք ձեր դատաստանին»,- այդ ժամանակ գրել էր փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- 50 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Փարամազյանն ազատ կարձակվի
- Վարոսյան. Հրահանգեցին կրկին կալանավորել Մանվել Փարամազյանին
- Քաջարանում տոն է. Մանվել Փարամազյանն է վերադարձել
- Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
- Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, ընտրվել է գրավը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան