Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական սահմանի ճշտման հարցով հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի շրջանակներում կայանալիք հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը, գրում է Էրմենիհաբերը։
Չավուշօղլուի խոսքով՝ հատուկ ներկայացուցիչները Վիեննայում կայանալիք 3-րդ հանդիպմանը նույնպես քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրականացվել առաջիկա գործընթացում։
«Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նա խոսել է նաև Ուրուգվայում իր կողմից «Գորշ գայլերի» աջ ծայրահեղական կազմակերպության ժեստի ցուցադրման թեմային, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է.
«Նրանք վստահեցրեցին մեր դեսպանին, որ մեր շենքի բացման ժամանակ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ դրա առջև։ Սխալ էր այնտեղ խմբի մոտենալը թույլ տալն այն դեպքում, երբ խոսք էին տվել։ Իսկապես, ցուցարարները տգեղ վարմունք դրսևորեցին։ Անընդունելի այդ տգեղ վարմունքից հետո մենք էլ մեր անհրաժեշտ պատասխանը տվեցինք։ Մեր արած շարժումը ո՛չ Ուրուգվայի իշխանություններին, ո՛չ Ուրուգվայի ժողովրդին, ո'չ էլ ցուցարարներին ուղղված վիրավորանք չէ։ Այդ իսկ պատճառով անտեղի է, որ նրանք մեզ մեղադրում են։ Մենք ասացինք, որ պետք է նայենք ապագային»։
Թուրքիայի արգործնախարարը վստահեցրել է, որ իրենք որևէ խնդիր չունեն Ուրուգվայի հետ և ցանկանում են նոր լիցք հաղորդեն երկկողմ հարաբերություններին։
Հիշեցնենք, որ Ուրուգվայում ցուցարարները տեսնելով թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին, իսպաներենով վանկարկել էին՝ «մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան