Ժամանակի ամենաարդյունավետ ծախսը լինում է միայն այն ժամանակ, երբ բանավեճ է լինում. Սերժ Սարգսյան
Ֆրանսիայի հրապարակ է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ներկա է բաց երկնքի տակ ընթացող հանրային քննարկմանը, հիմնական բանախոսներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:
Բանախոսներից մեկը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարիք կա նման նախաձեռնություններով ավելի հաճախ հանդես գալ։
«Միանշանակ։ Ես շատ-շատ ուրախ եմ, որ դուք արդեն ասացիք, որ սա լինելու է ամենօրյա ընթացակարգով։ Շատ ցանկալի կլինի, որ ասեք, թե վաղն ինչ թեմաներով է լինելու, որպեսզի մեր երիտասարդները նախապատրաստվեն, որ բանավեճ լինի։ Համարում եմ, որ ժամանակի ամենաարդյունավետ ծախսը լինում է միայն այն ժամանակ, երբ բանավեճ է լինում, հարց ու պատասխան է լինում։ Դասախոսությունը լավ բան է, բայց ավելի լավ է որ բանավեճի տեսքով լինի։ Ինձ համար էլ էր հաճելի»,- ասաց Սերժ Սարգսյանը
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի
- Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին, բայց թե ո՞ր ժամին և ինչպես հետո կտեսնենք. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան