Քաղաքական առումով սա կբնորոշեմ որպես իշխող վարչախմբի փորձ ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի. Ղազինյան
«Մենք այսօր առավոտից ականատես եղանք, որ կարմիր բերետավորների, սև բերետավորների շարքերում կային անձինք, ձեռնպահ կմնամ նրանց ոստիկան անվանելուց, ովքեր գործում էին ամենաբռի, ամենախուլիգանավարի վարքագծով»,- ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, որ երբ բերման ենթարկվածների հետևից գնում են ոստիկանական բաժանմունքներ, ականատես են լինում իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող ոստիկանների, կարելի է ֆիքսել բազմաթիվ ոստիկանների լուռ անհանգստությունը կապված մեր երկրի զարգացման, ապագայի հետ, ինչը չեն կարող ասել կարմիր ու սև բերետավորների շարքերում առանձնացող մի քանի խուլիգանի հետ կապված, որովհետև այն բռնությունը, որ նրանք կիրառում են հավաքների ազատության իրավունքն իրացնող մարդկանց նկատմամբ, պարզապես անթույլատրելի է։
«Մի կարևոր շեշտադրում եմ ուզում անել. որքան էլ մեր երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառեն, որքան էլ փորձեն իրենց այդ գործողություններով հաճոյանալ իրենց շեֆին, արդյունք չի տալու։
Մեր երիտասարդներից մեկը ոստիկանների գործողությունների հետևանքով կողոսկրի կոտրվածք էր ստացել, բայց հիվանդանոցից դուրս գալուց հետո շտապել է Ֆրանսիայի հրապարակ, միացել մեզ»,- ասաց Է.Վարդանյանը։
Նա նշեց, որ իրենց ակցիաների ընթացքում բազմաթիվ մեքենաներ կանգնել են ու ողջունել այդ գործողությունները, թեև եղել են բացառություններ։
«Հետևաբար, առանձին ոստիկանների գործողությունները, որոնք իրենց խուլիգանի պես են պահում, չի ունենալու որևէ արդյունք, հետևանք։ Այդ ոստիկանները, ինչպես իրենց շեֆն է ասում, հատ առ հատ պատասխան են տալու, ենթարկվելու են պատասխանավության՝ կլինի այսօրվա իշխանության օրոք, թե շատ կարճ ժամանակ անց նոր իշխաության օրոք։ Նրանք պատասխան են տալու բոլոր ատյաններով, նրանց նմանները պարզապես իրավունք չունեն գտնվել ոստիկանության շարքերում, նրանք արատավորում են այն ոստիկաններին, ովքեր գիշերը պահպանում էին մեր անդորրը, հանգիստը»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Ասուլիսին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նշեց, որ ոստիկանների գործողություններում եղել են օրինախախտումներ, ոչ հիմնավոր ֆիզիկական ուժի գործադրման կոնկրետ դեպքեր. «Քաղաքական առումով ես սա կբնորոշեմ որպես իշխող վարչախմբի փորձ ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի, որոնք հրամանով կհարձակվեն իշխանության դեմ խոսացող, հանդես եկող, պայքարող ցանկացած մարդու դեմ»։
Անդրադառնալով ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի ձերբակալությանը, Ա.Ղազինյանն ասաց, որ ակնհայտ ապօրինի և քաղաքական դրդապատճառներով է կազմակերպված նրա ձերբակալությունը և նրան կրկին անգամ կալանավորելու միջնորդությամբ դատարան դիմելու քննչական մարմնի որոշումը։
«2020 թվականի նոյեմբերի 9-10 իրադարձություններով Գերասիմ Վարդանյանն անցնում է քրեական գործով, մեկ անգամ ԱԱԾ քննչական մարմինը փորձել է հասնել կալանավորման, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը, հիմա նոր քաղաքական իրողությունների պայմաններում ԱԱԾ-ն կրկին փորձում է մեկուսացնել պայքարի շարքերից մեր նվիրյալ տղերքից երևի թե ամենաակտիվներից մեկին։ Սա որակում եմ որպես քաղաքական դրդապատճառներով իրականացված ձերբակալություն, ապօրինություն, որպես պայքարին խոչընդոտելու և այն թուլացնելու քաղաքական փորձ»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ ընդգծելով, որ դա որևէ կերպ չի կարող ազդել պայքարի դուրս եկած մեր քաղաքացիների ոգու և հանձնառության վրա։
«Որքան էլ ձերբակալեք, բերման ենթարկեք, միևնույնն է՝ պայքարը չի ավարտվելու, ի հեճուկս թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի ավելի ուժեղանալու է ու հասնելու է տրամաբանական ավարտին։ Այս ոգին որևէ մեկին չի հաջողվի կոտրել»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանի կողմից քաղաքացու դեմքին, գլխին հարվածներ հասցնելու դեպքով նշանակված է ծառայողական քննություն
- «Ոստիկանն ասաց՝ պարոն Վարդևանյան, գիտենք, դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել». Վարդևանյանը մանրամասներ ներկայացրեց
- Թագուհի Թովմասյան. Ոստիկաննները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին
- Կոչուբաև. Ոստիկաններն ասում էին՝ ինձ բերման չեն ենթարկել, այլ մտածել են՝ կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են
- Սոս Հակոբյան. Ոստիկանությանը զսպելու համար հարկավոր է մեծաքանակ ուժերով միշտ լինել Ֆրանսիայի հրապարակում
- Ոստիկանները քաղաքացիներին ոչ թե բերման են ենթարկում, այլ առևանգում են. Էդգար Ղազարյան
- Ցուցարարին բռունցքով հարվածող ոստիկանը ենթակա է ազատազրկման 4-8 տարով՝ փաստաբան Հովհաննես Խուդոյան
- Փաշինյանի նախկին օգնականը՝ ոստիկաններին. Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար
- Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանի կողմից քաղաքացու դեմքին ու գլխին հարվածներ հասցնելու տեսանյութը
- Այնինչ՝ ոստիկանները պետք է լինեն ոտիկանական համազգեստով, համազգեստին՝ անուն-ազգանուն
- Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի քացի տալու տեսանյութը
- Արթուր Վանեցյան. Մենք պայքարում ենք նաև մեր դեմ ուժ կիրառող ոստիկանների ու նրանց երեխաների համար
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանի գլխարկների տակ մարդիկ ունեն. Սաղաթելյան
- Քաղաքացիները ֆեյսբուքում ահազանգում են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի մասին
- Հաղթանակ կամուրջի մոտ ոստիկանությունը ուժով բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացին հետազոտվում է
- 120 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
- «Ոստիկանը Նիկոլ չի». Փակ է Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացի է տուժել
- Երևանում՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ և բախումներ ոստիկանների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան