Նույնիսկ պատերազմող Ուկրաինան է առևտրային հարաբերությունները պահպանում Ռուսաստանի հետ․ Կոբախիձե
Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին` ընդգծելով, թե նույնիսկ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան է առևտրային հարաբերությունները պահպանում Ռուսաստանի հետ։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
«Մենք հստակ դիրքորոշում ունենք պատժամիջոցների հարցում և որոշակի հարաբերություններ ենք պահպանում Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում՝ առևտուրը։ Հիշեցնենք նաև, որ այսօր պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան առևտրային հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ։ Դա գազն է, որի 80%-ը Ուկրաինան վերաարտահանում է ԵՄ, այսինքն նույնիսկ Ուկրաինան առևտրային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ։
Մենք, որոշումներ ենք կայացնում ելնելով իրավիճակից, և ևս մեկ անգամ կկրկնեմ, որ մենք չենք միանում պատժամիջոցներին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն սույն թվականի մարտի 16-ին ևս հայտնել էր, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, և որ ոչ ոք չի կարող փոխել կառավարության այս դիրքորոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան