Տիգրան Աբրահամյան. Սարգիս Հովհաննիսյանի լկտի պահվածքը անպատասխան չպետք է մնա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տեսնես ինչպե՞ս են իրենց զգում այն մարդիկ, ովքեր ծառայում են սույն անձի՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ենթակայությամբ։
Ուսադիր կրող ավելի խայտառակ երևույթ չեմ հանդիպել, ով թքած ունի համազգեստի, ուսադիրի ու իր ծառայության վրա։
ԱԱԾ տնօրենին հորդորելու կարիք չեմ տեսնում, որովհետև սա ուղիղ ենթարկվում է Փաշինյանին, իսկ նրա շրջապատում նման դեմքերը խրախուսելի պաշտոնյաներ են։
Հիմա սրա նմաններով ո՞վ է զբաղվելու, թե՞ դիտավորյալ եք անում, որ մարդիկ ափերից դուրս գան ու գլուխները ջարդեն, էտ ժամանակ էլ ասեք, թե գիտեք, ընդդիմությունը իրավապահների նկատմամբ բռնություն է կիրառում։
Իրավապահ համակարգի ղեկավարություն, փաստորեն էս բռնությունների մասին էիք հա՞ իրար հերթ չտալով զգուշացնում։ Պետական մեքենան իր ողջ լկտիությամբ ուզում է հանրությանը ներկայանալ և մտածում է, որ երևի անպատիժ կմնա։
Մեդիահաբի լրագրողի, օպերատորի նկատմամբ այս լկտի պահվածքը անպատասխան չպետք է մնա։
Իրավապահ համակարգ, եթե սրան էլ չեք արձագանքելու, ասեք վերջնական իմանանք, բայց հետո չասեք, թե ինչի եք մեզ գործիք, մահակ կամ իշխանական չագուչ անվանում»։
Հարակից հրապարակումներ`
- Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով
- ՊՊԾ պետի՝ բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին դատախազությունն ասելիք չունի