Քաղաքացիները ֆեյսբուքում ահազանգում են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի մասին
Քաղաքացիները և հասարակական-քաղաքական գործիչները ֆեյսբուքի իրենց էջերում անդրադառնում են բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարների դեմ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերին:
Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը գրում է. «Իսկ էս սև ֆորմեքով դիմակավորված բալամները չե՞ն ուզում Սև լճի տարածքը ազատագրեն ու պահեն:
Լավ էլ ուժեղ բալամներ են»:
«Տխրահռչակ «Յաշմա» ստորաբաժանման երևանյան մասնաճյուղը ուժ է կիրառում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի նկատմամբ...
Սա նիկոլի Հայաստանն է..»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է. «Ոստիկանները կատաղի կերպով հարձակվում է խաղաղ ցուցարարների վրա, քաշքշում են նաև պատգամավորներին … Մեքենաներից մեկը վարում էր ցուցարարների վրա»:
Այլ օգտատեր գրում է.
«Ոստիկանության տարազով սև մասկեքով նիկոլի խուլիգաներ հարձակվում են խաղաղ ցուցարարների վրայ»։
«Բաղրամյան պողոտայում ոստիկաններն օրորում են ավտոմեքենան, որպեսզի նա քնի։ Բայց այս աղմուկին դժվար թե ավտոմեքենան կարողանա քնել»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները՝ ՄԻՊ-ին. Թացն ու չորը խառնել եք իրար
- Արմավիրի ճանապարհին արագաչափը փակել են Արցախի դրոշով
- Մայիսի 1-ից անցնում ենք համընդհանուր անհնազանդության բողոքի ակցիաների. Սաղաթելյան
- Շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան