Ոստիկանի կողմից քաղաքացու դեմքին, գլխին հարվածներ հասցնելու դեպքով նշանակված է ծառայողական քննություն
Ոստիկանության պետի հանձնարարությամբ, անհնազանդության խաղաղ ակցիայի մասնակցի դեմքին, գլխին ոստիկանի կողմից ձեռքերով հարվածելու փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ տեսանյութը լայնորեն տարածվեց համացանցում՝ արժանանալով խիստ քննադատությունների։
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրել էր.
«Սա ի՞նչ է.
Պահանջում ենք անհապաղ ծառայողական քննություն մեկնարկել ու համաչափ պատասխանատվության ենթարկել այս անհամաչափ ագրեսիվ աշխատակցին:
Նաեւ այս ոստիկանը պետք է նույնկանացվի եւ ենթարկվի հանրային պարսավանքի՝ իր անհասկանալի ագրեսիվ, ոստիկանին ոչ հարիր ու անմարդկային վարքագծի համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան