Ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում մայիսի 02-ի ցերեկը, 03-ին կեսօրից հետո, 04-07-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը մայիսի 02-ի ցերեկը կնվազի 7-10, մայիսի 03-04-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևանի տարածքում մայիսի 02-ի ցերեկը, 03-ին կեսօրից հետո, 04-07-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։