ԻԼԻՊ-ի դահիճները ևս 5 ռուսաստանցու են սպանել
Հյուսիսային Կովկասի ուժայինների շրջանում «Life News» գործակալության աղբյուրները հայտնում են, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները ևս 5 ռուսաստանցու են մահապատժի ենթարկել: Նախնական տեղեկությունների համաձայն`այդ անձինք իրենց կյանքով են վճարել, քանի որ ծայրահեղական կազմակերպության անվտանգության ծառայությունը նրանց կասկածել է լրտեսության մեջ: Դահիճների ինքնությունն այս պահին պարզվում է:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ռուսական և արտասահմանյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե ԻԼԻՊ-ի գրոհայինները տեսանյութ են հրապարակել, որում մահապատժի են ենթարկում ռուսաստանցու: «Life News»-ը ճշտել է սպանվածի ինքնությունը: Նա Մուհամեդ Հասիևն է, ով դեռևս 9 տարի առաջ հայտնի էր Եվգենի Յուդին անունով և ապրում էր Չեչնիայի որբանոցներից մեկում: Ավելի ուշ նրան որդեգրել են Չեչնիայի Հանրապետությունում, նա իսլամ է ընդունել`վերցնելով Մուհամեդ անունը:
2015թ-ի փետրվարին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՌԴ-ի անվտանգության մարմինների տեղեկություններով` վերջինս մասնակցում էր Սիրիայի տարածքում Իսլամական Պետության մղած մարտական գործողություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան