Փնտրվում է ՄԻՊ-ը. «RIP ՄԻՊ»
Խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների, ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների գործողությունների վերաբերյալ ՄԻՊ-ի լռությունը մտահոգում է քաղաքացիներին։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնի ինստագրամյան տեսանյութի ոճով գրել է.
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան մի բան ասա քո հետևորդներին արևս»։
Ավելի վաղ նա իր էջում հարցրել է. «Մարդու իրավունքների պաշտպան գործադուլի մե՞ջ եք»։
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«ՊՊԾ-ն բացահայտ խոչընդոտում է լրագորղի մասնագիտական գործունեությունը: Արարքը նախատեսված է քրեական օրենսգրքով, իսկ ՄԻՊ-ը նախատեսված է #նիկոլ_մահաբերի ճաշակով:
Դատախազությո՞ւն... չենք լսել»։
Panorama.am-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանը գրել է. «միպ-ին մի փնտրեք
երեկ ընկերուհիս նրան ուղարկեց ArmComedy -ի համար թախծոտ տեքստեր գրելու, երևի դեռ այնտեղ է»։
Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Բարսեղյանը հրապարակել է ոստիկանության գործողությունների վերաբերյալ տեսանյութեր ու գրել.
«Երրորդ զանգից ՄԻՊ թեժ գծի աշխատակիցը ասեց, որ իրանք «պերերիվ» են անում, բայց ոստիկանների խուլիգանական պահվածքից տեղյակ են:
Է մենք գիտենք, որ տեղյակ եք: «պերեիվ» անեք, պրծնեք, մի բան գրեք»։
Ավելի վաղ նա գրել է. «Էս` ԽՈւԼԻԳԱՆԻ վարքագծով, ուսադիր կրողը նիկոլի ՊՊԾ պետնա.
ՄԻՊ Քրիստիկը թող վայելի»։
Ֆեյսբուքյան օգտատեր Արև Մուրադյանը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը բլոկ ա անում, երբ ասում ես ուսադիրավորները Երևանում հայ մարդու են ծեծում։ RIP ՄԻՊ….»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ավելի ուշ հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ
- Քաղաքացիները՝ ՄԻՊ-ին. Թացն ու չորը խառնել եք իրար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին