«Էրեբունի» ռազմաբազայում ՌԴ զինված ուժերի համալրումը կապ չունի ռուս-թուրքական հարաբերությունների հետ. Փորձագետ
Հայաստանի «Էրեբունի» ռազմաբազայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համալրումը Մի24-Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների նոր խմբաքանակով ոչ մի կապ չունի ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Այդ մասին Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը:
«Պետք է հիշեք, որ 2013 թվականին այդ մասին հայտարարվել էր և ուղղաթիռների մասին տասնյակ նյութեր կարող եք տեսնել, որոնց համաձայն, որոշումն ընդունվել է, Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշմամբ կայանատեղիներ է տրամադրել ուղղաթիռների համար: Առնվազն երկու տարի է, որ այս գործընթացը տեղի է ունենում և նույնիսկ կասեմ, որ շատ զարմանալի է, որ այս ուղղաթիռները ավելի շուտ չէին բերում: Այ եթե ուրիշ բան բերեին, մտածելու տեղիք կտար, իսկ սա պլանային է», -հավելեց Սերգեյ Մինասյանը:
Ավելի վաղ` վկայակոչելով ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը «Ռիա Նովոստի» գործակալությունը տեղեկացրել էր, որ մինչ ընթացիկ տարվա ավարտը կուղարկվի ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակ:
Ուղղաթիռները տեղակայվել են կայանատեղիներում՝ ՄիԳ-29 կործանիչների կողքին: Ըստ աղբյուրի, ավիացիոն միջոցները կպատրաստվեն մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքները: Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ուղարկված խմբաքանակի մեջ ներառված է 7 հարվածային Մի24-Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռ։
Ռազմական փորձագետի խոսքով, համալրումն իրականացվում է ըստ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի, և հարվածային Մի24-Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռների թիվը պետք է հասցվի 18-ի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան