Իշխան Սաղաթելյանը հրապարակել է պարալիզացված փողոցների ցանկը
Առավոտյան ժամը 08։30-ից ընդդիմադիր ուժերը փակել են Երևանի մի շարք փողոցներ։ Այդ մասին դեռ երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որ բողոքի գործողությունների են լինելու, շրջափակելու են տարբեր շենքեր կամ փողոցներ ու պարալիզացնելու են Կենտրոն համայնքը։
Նա հրապարակել է այն փողոցների ցանկը, որոնք պարալիզացված են.
Պռոշյան-Հրազդանի կիրճ,
Բաղրամյան-Պռոշյան,
Տերյան
Աբովյան(Պլանի գլուխ)
Հերացի
Կորյուն-Հերացի-Խանջյան,
Սայաթ-Նովա-Չարենց,
Երվադ Քոչար-Վարդանանց,
Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար,
Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ,
Հաղթանակի կամուրջ:
«Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:
Սիրելի քաղաքացի,
միացիր այս խմբերից մեկին, կամ ինքդ քեզ հարմար եղանակով դրսևորիր բողոքդ: Մի´ մնա տանը, դու´րս արի փողոց` այստեղ է որոշվում քո ճակատագիրը»,- գրել է Ի.Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները ֆեյսբուքում ահազանգում են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի մասին
- Հաղթանակ կամուրջի մոտ ոստիկանությունը ուժով բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացին հետազոտվում է
- 120 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
- «Ոստիկանը Նիկոլ չի». Փակ է Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լարված իրավիճակ է
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացի է տուժել
- Երևանում՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ և բախումներ ոստիկանների միջև
- Երկու խմբակցությունների պատգամավորները ողջ կազմով ամբողջ գիշեր լինելու են այս հրապարակում. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Դուրս արի փողոց, գործ ունենք անելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան