Ինչու են դա ընդունելի համարում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դրան դեմ են եղել
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․
«Ես չեմ ասում, իմ կամ ոստիկանության խոշտանգումներից տուժող էրեխեքի հանդեպ էմպատիա դրսևորեք, բայց գոնե էդ երկակի ստանդարտները թարգեք էլի։
Ես ազնվորեն չգիտեմ, ինչով ա Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում իրա ապագայի ու իրավունքների համար պայքարող ցուցարարը ինձանից ավելի լավը։ Կարող ա ես բավականաչափ քօօլ չեմ, կարող ա բավականաչափ սիրուն չեմ, կամ բավականաչափ էմոցիոնալ չեմ, վերջ ի վերջո արձան չեմ, որ ձեր ուշադրությունը գրավեմ։ Բայց ես մարդ եմ, էդ էրեխեքն էլ են մարդ։ Ու եթե ես կարող եմ հասկանալ, ինչի համար ա մեր դեմ ապօրինությունները ողջունում իշխանությունը իրա շրջապատով, ապա ինչու են դա ընդունելի համարում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դրան դեմ են եղել, ես տրամաբանական բացատրություն չունեմ։
Բայց ունեմ կասկած, որ երկակի ստանդարտներ ունեն այդ մարդիկ։ Սվոյ-չուժոյ համակարգի մեջ ես չուժոյ եմ ու ցանկացած ապօրինություն իմ հանդեպ ընդունելի ա։ Ու այստեղ ավելի ազնիվ են բացահայտ նիկոլականները, ովքեր չեն թաքցնում ագրեսիան ու ատելությունը, քան նրանք, ովքեր դա «չեն նկատում»»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա