«Ոստիկանն ասաց՝ պարոն Վարդևանյան, գիտենք, դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել». Վարդևանյանը մանրամասներ ներկայացրեց
«Վերջին օրերին բազմաթիվ ոստիկանների հետ ունեցել ենք առնչություն, մեր երթի, հավաքների ընթացքում հենց ոստիկաններն են մեզ ուղեկցել։ Իսկապես այդ համակարգում բազմաթիվ չափազանց հայրենասեր մարդկանց բացահայտել ենք, կան հենց իրական սպայի պատվին հավատարիմ ոստիկաններ»,- ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով, ոստիկանների մեծամասնությունը հենց իրենց կարծիքն ու գաղափարները կիսողներ են, սակայն ինչպես ցանկացած ոլորտում, այստեղ էլ կան ոստիկաններ, որոնք չպետք է կոչվեն ոստիկան։
«Մենք այսօր տեսանք այդ մի քանի առանձին ոստիկանների, որոնք օրինականության, իրավունքի հետ առնչություն չունեն»,- ընդգծեց Վարդևանյանը։
Նա ներկայացրեց, թե ինչպես են իրեն այսօր բերման ենթարկել, ապա անմիջապես բաց թողել. «Այսօր կրկեսի հատվածում մեր համաքաղաքացիները փակել էին ճանապարհը որպես անհնազանդության օրինական ակցիա։ Ոստիկանական ուժեր էին կուտակված։ Որևէ բախում չկար։ Ոստիկանների հետ խոսում էինք, բանակցում՝ հասկանալու որն է ամենալավ լուծումը։ Այդ ընթացքում շտապօգնության մեքենա նկատվեց, ոստիկաններն ու քաղաքացիներն անմիջապես բացեցին շտապօգնության համար։ Այնուհետև մոտեցան 2-3 ոստիկաններ, որոնք միգուցե նույնիսկ ոստիկաններ չէին, ես չեմ կարող բացառել, որ իրականում, ենթադրենք, թիկնապահներ էին ոստիկանական համազգեստի մեջ։ Իրենցից երկուսը որոշեցին, որ պետք է բերման ենթարկեն նաև ինձ։ Ասում եմ՝ տղերք, գիտեք չէ հանցանք եք գործում, պատգամավորի բերման ենթարկել չեք կարող։ Այդ ոստիկանն ասաց՝ պարոն Վարդևանյան, գիտենք, դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել։
Վայրկյաններ հետո եկավ ոստիկանների հրամանատարը և խնդրեց ինձ դուրս գալ։ Նորից զարմացա, քանի որ բերման ենթարկված եմ, ո՞նց կարող եմ դուրս գալ։ Հրամանատարն ասաց՝ դուք բերման ենթարկված չեք։ Ասացի՝ եթե բերման ենթարկված չեմ՝ ի՞նչ եմ անում այս մեքենայում։ Պարզվեց, որ իրենք էլ չգիտեն, թե ես ինչ եմ անում այդ մեքենայում։ Անմիջապես քաշելով ինձ որոշեցին հանել մեքենայից։
Իրական ոստիկաններից շատերը ինձ հետ ևս ժպտում էին այդ ամենի վրա, մի քանիսն էլ ներողություն խնդրում»։
Վարդևանյանն ասաց, որ նույնը տեղի է ունեցել իրենց խմբակցությունից Աշոտ Սիմոնյանի նկատմամբ. «Կրկին պատգամավորի բերման են ենթարկել, 3 րոպե հետո ասել են՝ վայ, դուք պատգամավոր եք»։
«Ինչպես կարող է մի տեղում լինել 50 ոստիկան, որից 46-ը սթափ խոսացող, բանակցող, իրավիճակն ընկալող լինի, մեր ականջին տարբեր բաներ շշնջացող, բայց այդ 4-ը լինեն տարօրինակ»,- հարցադրում արեց նա։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև լրագրողների, օպերատորների նկատմամբ տեղի ունեցած գործողություններին, մասնավորապես ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի պահվածքին։
«Եվրոպական միության, ԱՄՆ դեսպանները, ՄԻՊ-ը լռում են, երբ ՊՊԾ պետը ոտքով հարվածում է լրագրողին, մեկ այլ տեղ լրագրող է ուշագնաց լինում։ Քար լռություն է»,- ասաց նա։
Արամ Վարդևանյանի խոսքով, եթե ՔՊ-ական պատգամավորները դուրս գան ու շփվեն ոստիկանների հետ, կհասկանան, որ իսկապես միայնակ են մնացել հասարակության մեջ։
«Այո, ոստիկանության համակարգում ընդհանուր իրավիճակը սթափ գնահատում են։ Պատգամավորն ամբողջ գիշեր Ֆրանսիայի հրապարակում էին մնացել, չեն քնել, ոստիկանները նույնպես շրջել են ողջ գիշեր ու հետևել, որ որևէ խնդիր լինելու դեպքում արագ արձագանքեն՝ օժանդակողի դերում։ Սա շատ կարևոր է»։
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաև. Ոստիկաններն ասում էին՝ ինձ բերման չեն ենթարկել, այլ մտածել են՝ կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են
- Ոստիկանները քաղաքացիներին ոչ թե բերման են ենթարկում, այլ առևանգում են. Էդգար Ղազարյան
- Ես հասցրեցի բերման ենթարկվել. Պատգամավոր
- Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանի կողմից քաղաքացու դեմքին ու գլխին հարվածներ հասցնելու տեսանյութը
- Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի քացի տալու տեսանյութը
- ՊՊԾ պետի՝ բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին դատախազությունն ասելիք չունի
- Գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանի գլխարկների տակ մարդիկ ունեն. Սաղաթելյան
- Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել
- Հաղթանակ կամուրջի մոտ ոստիկանությունը ուժով բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների
- 120 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
- Վարդևանյանի հորդորը. Ալկոհոլ չօգտագործել, սադրիչների մասին իրազեկել ոստիկաններին
- Փաշինյանն այնքան է վախեցել, որ իր կողմնակիցների ֆեյք ծեծեր է բեմադրում, 13 տարեկան տղայի բերման ենթարկում. Մամիջանյան
- Ոստիկանությունն Արշակունյանց պողոտայում բերման է ենթարկել իրազեկման ակցիայի 20 մասնակիցներ
- Ոստիկանության ծառայողները բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ․ ՄԻՊ
- Հենց նոր Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք «բերման ենթարկվեցին» անվադողերը․ Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան