Երկու-երեք օրում, մենք այդ հարցը լուծելու ենք, հավատացեք․ Արթուր Վանեցյան
«Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացրել ենք անհնազանդության ակցիաներ։ Այդ ընթացքում ականատեսը եղանք ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմանը։ Բայց, տղերք, ոստիկաններ, չե՞ք հասկանում, որ դրանից մենք չենք վախենալու, ավելի ենք ուժեղանալու, բռունցքվելու և ավելլի համառ ենք գնալու պայքարի»,- Ֆրանսիայի հրապարակում, որտեղ իրականացված քայլերթից հետո հավաքվել էին քաղաքացիները, հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նաև ընդգծեց՝ պայքարը հանուն հայրենիքի է և հանուն հայի։
«Առավոտյան Երևանի փողոցները փակենցինք, բիրտ ուժ կիրառվեց, գիտեք ինչո՞ւ, որովհետև այսքան մարդ առավոտյան դուրս չէր եկել։ Ժողովուրդ մեկ -երկու օր ձեզ նեղություն տվեց առավոտյան շուտ արթնացեք։ Երկու-երեք օրում, մենք այդ հարցը լուծելու ենք, հավատացեք։ 2018թ․-ին, երբ իշխանափոխություն իրականացրեցին, այստեղ գտնվող մարդկանց 10 տոկոսը չկար այնտեղ։ Մենք ուժեղ ենք»։
Վանեցյանի հայտնեց, որ այսօր պայքարին են միացել ուսանողները, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում են պետական ծառայողներ, բժիշկներ, դասախոսներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ուզում դուրս գալ և ասել, որ այստեղ են։
«Մի վախեցեք, վախն անցել է, վերջացել։ սրանք այլևս իշխանություն չունեն։ Ում էլ, որ այս օրերին աշխատանքից կազատեն, հավատացեք բոլորը վերականգնվելու են և մեղավորները պատժվելու են։ Որևէ մեկը չի կարող հայ ազգի միասնական ուժի դեմ գործել»,- ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այլևս արդարացված են բոլոր մեթոդները հայրենիքը թշնամուն նվիրող, մարդասպան-ճիվաղից ազատվելու համար․ Իշխանյան
- ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացել է քայլերթին
- Երթ ՝ Երևան քաղաքի փոքր կենտրոնում
- Ուրեմն լսի Սաքո,ուսադիրներդ պոկելու եմ, պատժվելու ես դրա համար․ Իշխան Սաղաթելյան