Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.
«Պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայողների կողմից Բաղրամյան-Պռոշյանն խաչմերուկում լրագրողների նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը հատում է քրեական օրենսգրքի մի շարք արգելքների սահմանը:
Այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստում, քիչ անց կուղարկենք դատախազություն: Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս):
Հ.Գ. Եթե անցյալ տարվա օգոստոսին ԱԺ-ում լրագրողներ քաքշած նույն ծառայության աշխատակիցները պատասխանատվության կանչվեին, ապա այսօրվա դեպքը, հավանաբար, տեղի չէր ունենա»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ գեներալ Սարգիս Հովհաննիսյանը հարձակվել էր MediaHub-ի լրագրողի ու օպերատորի վրա։ Բացի ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ ուժ կիրառելուց, Սարգիս Հովհաննիսյանը սպառնացել է ակցիայի մասնակիցներին։ «Քեզ խելոք պահի, բերանդ...»,-ասել է Հովհաննիսյանը ակցիայի մասնակիցներից մեկին, ով փորձում էր սթափեցնել ՊՊԾ քացի տված պետին։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի ժամանակ վատացել է լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը
- ՊՊԾ պետի՝ բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին դատախազությունն ասելիք չունի
- Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել
- Հաղթանակ կամուրջի մոտ ոստիկանությունը ուժով բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների
- «Ոստիկանը Նիկոլ չի». Փակ է Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան