Երևանում «Mercedes-Benz CLK»-ի ու «Renault»-ի բախման հետևանքով չորս հոգի հոսպիտալացվել է
Մայիսի 2-ին, ժամը 09։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz CLK» (վարորդ` Վ. Ս., ծնված 1974 թ.) և «Renault» (վարորդ՝ Յ. Պ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ արգելափակված քաղաքացի չկա։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz CLK» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդները և երկու ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի