Էրդողանի կարծիքով՝ Պուտինը և Զելենսկին Թուրքիայում են որոշում կայացնելու Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ կկայացվեն Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման ժամանակ։
«Հավանաբար այս շաբաթ ես Պուտինի հետ հեռախոսազրույց կունենամ, մեր ցանկությունն է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հրավիրել Ստամբուլ կամ Անկարա: Այն վայրը, որտեղ որոշումներ կկայացվեն Ուկրաինայի արևելքի վերաբերյալ, կլինի Թուրքիան։ Դա տեղի կունենա Ստամբուլում կամ Անկարայում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Էրդողանի խոսքը մեջբերում է CNN Türk-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը, սակայն նշել է, որ այն պետք է պատշաճ կերպով պատրաստվի՝ արդյունքի հասնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն անհրաժեշտ պատասխան կտա Ռուսաստանին դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում. Չավուշօղլու
- Ուկրաինայում ձերբակալվել է բելառուսական երկաթուղու 51 ցիստերն
- Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
- Ուկրաինայի զինուժերը գնդակոծել են ՌԴ-ի Բրյանսկի շրջանի սահմանային անցակետը
- Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը Լվովից վերադարձել է Կիև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան