ՆԱՏՕ-ն անհրաժեշտ պատասխան կտա Ռուսաստանին դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում. Չավուշօղլու
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կտա դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ժամանակ։
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է»,-նրա խոսքը մեջբերել է Sabah-ը: Չավուշօղլուն պատասխանել է Բալթյան երկրներին զենքի մատակարարումների վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքին։ Արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի հակամարտությանը։ «Բայց եթե որևէ դաշնակցի վրա նույնիսկ ամենաչնչին հարձակում լինի, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,-ասել է նա։
Ըստ չավուշօղլուի՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել մի շարք պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։
«Վենեսուելան լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ։ Ե՛վ Բրազիլիան, և՛ Վենեսուելան ասել են, որ պատերազմը պետք է դադարեցվի։ Բրազիլիայի նախագահն ասաց, որ եթե դա ձեռնտու է Էրդողանին, ապա ինքը կարող է մի քանի երկրների ղեկավարների հետ համատեղ այց կազմակերպել Մոսկվա։ Մենք ասել ենք, որ կցանկանայինք մեր ներդրումն ունենալ այդ գործողություններում, կաշխատենք այդ հարցի շուրջ և պատասխան կտանք»,-պարբերականը մեջբերում է ԱԳ նախարարի հայտարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ձերբակալվել է բելառուսական երկաթուղու 51 ցիստերն
- Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
- ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական պայմանավորվածությունները կանխելու համար
- Ուկրաինայի զինուժերը գնդակոծել են ՌԴ-ի Բրյանսկի շրջանի սահմանային անցակետը
- Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը Լվովից վերադարձել է Կիև
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինային ԱՄՆ-ից և ԵՄ-ից մատակարարված խոշոր խմբաքանակի զենքի ոչնչացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան