Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացի է տուժել
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։
Քաղաքացիների մի խումբ փակել է Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ Ի պատասխան բազմաթիվ ոստիկաններ փորձեցին խոչընդոտել ակցիային։
Ոստիկանների գործողությունների հետևանքով այստեղ մի քաղաքացի է տուժել։ Ակցիայի մասնակիցները շտապ օգնության մեքենա են կանչել, բժիշկ Գևորգ Գևորգյանն առաջին օգնություն է ցուցաբերում տուժածին։
Շտապ օգնության աշխատակիցները տուժածին տեղափոխեցին հիվանդանոց։
Ակցիայի վայրից մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, տարել են նաև մասնակիցներից մեկի բարձրախոսը։
Անցնող մեքենաներն ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում ակցիայի մասնակիցներին։
Ի դեպ, այս ամենին հետևում էր քիչ այն կողմ կանգնած ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը։