«Ոստիկանը Նիկոլ չի». Փակ է Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը
Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներն քիչ առաջ փակել էին Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը։ Ինչպես փոխանցում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, Ոստիկանները կատաղի կերպով հարձակվում է խաղաղ ցուցարարների վրա, քաշքշում են նաև պատգամավորներին։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «ոստիկանը Նիկոլ չի»։ Նրանք իրար հորդորեցին չվիրավորել ոստիկաններին, ապա կոչ արեցին «ոստիկան, միացիր»։
Այնուհանդերձ ոստիկանները ձեռնամուխ եղան փողոցը բացելու գործողությունների, քաղաքացիներին բերման ենթարկեցին։
«Վերնազգեստը մնացել է ձեռքս, չգիտեմ էլ ումն է, ոստիկանները հարձակվեցին ու տարան նրան»,-ոստիկաններին ասաց պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան