ՔՊ-ականները 3 պատգամավորով հանձնաժողովի նիստ են գումարում և քննարկում նախագծին չվերաբերող հարցեր
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր աշխատանքը սկսեց ՔՊ երեք պատգամավորով: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի փոխարեն նիստը վարեց ՔՊ պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը, իսկ նիստին մասնակցում էին խաչատուր Սուքիասյանը և ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ալեքսեյ Սանդիկովը:
Օրակարգի միակ հարցը՝ «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, կարճ զեկուցեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
40 րոպեա քննարկում ծավալեց Խաչատուր Սուքիասյանը, որը սակայն նախագծին չէր վերաբերում, այլ Եևանի կանաչապատ տարածքների ընդլայնման, ջրամբարներ կառուցելու և պոլիէթիլենային տոպրակներով աղտոտվածության խնդիրներին:
Իսկ Գայանե Գաբրիելյանն օրինագծի վերաբերյալ հայտնեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման և լիազոր մարմնին օդերևութաբանության և եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու անհրաժեշտությամբ:
Նախագիծն երկրորդ ընթերցմամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի