Գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանի գլխարկների տակ մարդիկ ունեն. Սաղաթելյան
«Ոստիկանը Նիկոլ չի», «ոստիկանը Նիկոլ չի»՝ բղավում են ճանապարհը փակած երիտասարդներն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Ոստիկաններն անընդատ քաշքշելով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։
«Ոստիկանությունն ագրեսիվ, բիրտ ուժ է կիրառում, կան բերման ենթարկվածներ, ողջ ներքին զորքերը, կարմիր բերետավորները, մարզերի ոստիկանությունն ամբողջը վայրենու պես հարձակվում են ժողովրդի վրա։ Բայց չեն հաջողի, սա կասեցնել հնարավոր չէ»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ժողովուրդը ոտքի է ելել, հնարավոր չէ այս ամենը կանգնեցնել, թեև ոստիկանների գործողություններին՝ բռնում են, խփում։
«Նիկոլ չկա։ Մնացել է ոստիկանների հույսին։ Ոստիկանների մեջ կան մարդիկ. չգիտեմ ում կողմից են ղեկավարվում, բայց արդեն գնալով հաստատում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանության գլխարկների տակ մարդիկ ունեն։ Մի մասը պարկեշտ իր գործն են անում, մի մասն իրենց պահում է այլանդակ, ագրեսիվ, լկտի։ Բայց ամեն ինչ որոշված է, ամեն ինչ պարզ է, ավարտված է։ Նիկոլ չկա, առաջիկա ժամերն էլ վերջնական կփաստեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը հրապարակել է պարալիզացված փողոցների ցանկը
- Քաղաքացիները ֆեյսբուքում ահազանգում են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի մասին
- Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել
- Հաղթանակ կամուրջի մոտ ոստիկանությունը ուժով բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացին հետազոտվում է
- 120 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
- «Ոստիկանը Նիկոլ չի». Փակ է Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացի է տուժել
- Իշխան Սաղաթելյան. Դուրս արի փողոց, գործ ունենք անելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան