
Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի քացի տալու տեսանյութը
ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժի գործադրման, նրանց մասնագիտական աշխատանքի խոչընդոտման տեսանյութերն ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում։
Այս մասին Panorama.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Սարգիս Հովհաննիսյանն այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոտքով հարվածել է «Մեդիահաբ»-ի օպերատորին, քաշքշել ու ձեռք բարձրացրել լրագրողի վրա, հետո սպառնացել ակցիայի մասնակցին։
Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում, քիչ անց կուղարկի դատախազություն:
«Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս)»,-նշել է նա։