
Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանի կողմից քաղաքացու դեմքին ու գլխին հարվածներ հասցնելու տեսանյութը
Սև բերետներով ոստիկանների կողմից անհնազանդության խաղաղ ակցիայի մասնակցի դեմքին, գլխին հարվածներ հասցնելու տեսանյութն ուսումնասիրվում է գլխավոր դատախազությունում։
Այս մասին Panorama.am-ին հայտնեց դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ տեսանյութը լայն տարածում է գտել սոցցանցերում` արժանանալով թե քաղաքացիների, թե իրավաբանների խիստ քննադատությանը։
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է քաղաքացուն բերման ենթարկող ոստիկաններից մեկն աընդհատ ձեռքով հարվածներ հասցնում կռացած քաղաքացու դեմքին ու գլխին։ Ոստիկանին մի կողմ են տանում ակցիայի մյուս մասնակիցները։