Երթ ՝ Երևան քաղաքի փոքր կենտրոնում
Երևան քաղաքի փոքր կենտրոնով երթ են իրականացնում Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչնեչը։ Երթին մասնակում է նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հրապարակելով այն։
Երթ մասնակիցները վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։
Ինչպես Ֆրանսիայի հրապարակում հայտնեցին ընդդիմադիր գործիչները ՝ կշարունակեն անհնազանդության ակցիաները, կփակվեն ճանապարհներ, հետո՝ կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ։
Երթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում են նաև իրենց պատշգամբներից և լուսամուտներից։
Նշենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը կոչ էր արել քաղաքացիներին ժամը 18:00 լինել Ֆրանսիաի հրապարակում:
«Սիրելի հայրենակիցնե՛ր, ինքնակազմակերպվեք, ամեն ինչ նորմալ է, հուսահատվել և հոգնել չկա:
Մեր պայքարն արդար է և այն անկասելի է»,- գրել է Վանեցյանը: