Այնինչ՝ ոստիկանները պետք է լինեն ոտիկանական համազգեստով, համազգեստին՝ անուն-ազգանուն
168.am-ը գրում է.
«Այսօր առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր է մոբիլիզացրել:
Հատկապես քաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում երթևեկությունը տեղ-տեղ կաթվածահար է, և ոստիկանները երբեմն նույնիսկ բիրտ ուժի կիրառմամբ, առանց նախապես զգուշացնելու, բացում են փողոցները:
Դրանց մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ:
Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար, սակայն, ինչ-որ պահի ակցիայի վայր խուժեցին անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք: Տպավորություն էր, թե ինչ-որ քրեաօլիգարխիկ բանդայից են փախել:
168.am-ը ոստիկանությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ուներ ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս:
Մոտավորապես 10 բառից բաղկացած պատասխանի համար մեզնից պահանջվեց գրավոր հարցում:
Ողջ միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում, նշում ենք վայրը, կոնկրետ՝ որտեղ է դա տեղի ունեցել, իդենտիֆիկացնելը վայրկյանների հարց է, սակայն մեզնից պահանջվեց գրավոր հարցում:
Կարո՞ղ են քաղաքացիները նման դեպքում լեգիտիմ կարծիք ձևավորել, որ Կորյուն-Հերացի խաչմերուկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմբ վայրենի ուժ կիրառող անձինք ինչ-որ քրեաօլիգարխիկ բանդայի ներկայացուցիչներ են, ու ոստիկանությունը հովանավորում է նրանց:
Օրեր առաջ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել էր այն կարգավորումները, որոնցով պետք է առաջնորդվեն քաղաքացիները բերման ենթարկվելիս:
«Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:
Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող»,- մասնավորապես գրել էր Արման Թաթոյանը:
Կապ հաստատեցինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Մեզ ասացին՝ տեսանյութերն ուսումնասիրելուց հետո կպատասխանեն: ՄԻՊ կարծիքը միջադեպի և նշված խմբերի ու ոստիկանության ծառայողների պարտականությունների վերաբերյալ կհրապարակենք ստանալուն պես»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի քացի տալու տեսանյութը
- Արթուր Վանեցյան. Մենք պայքարում ենք նաև մեր դեմ ուժ կիրառող ոստիկանների ու նրանց երեխաների համար
- Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- ՊՊԾ պետի՝ բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին դատախազությունն ասելիք չունի
- Գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանի գլխարկների տակ մարդիկ ունեն. Սաղաթելյան
- Քաղաքացիները ֆեյսբուքում ահազանգում են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի մասին
- Հաղթանակ կամուրջի մոտ ոստիկանությունը ուժով բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացին հետազոտվում է
- 120 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
- «Ոստիկանը Նիկոլ չի». Փակ է Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացի է տուժել
- Երևանում՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ և բախումներ ոստիկանների միջև
- Թաթոյանը մի քանի իրավական պարզաբանում է ներկայացնում ի պատասխան քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցումների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան