Ցուցարարին բռունցքով հարվածող ոստիկանը ենթակա է ազատազրկման 4-8 տարով՝ փաստաբան Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցներից մեկի դեմքին ու գլխին բռնուցնքերով հարվածելուն, գրել է.
«Մի ասեք` բռնություն կիրառեց, բիրտ ուժ- բան, երևույթն ունի քրեաիրավական հստակ նկարագիրը՝ Խոշտանգում:
«Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,-սահմանված է հոդվածում»:
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար
- Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանի կողմից քաղաքացու դեմքին ու գլխին հարվածներ հասցնելու տեսանյութը
- ՊՊԾ պետի՝ բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին դատախազությունն ասելիք չունի
- Քաղաքացիները ֆեյսբուքում ահազանգում են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի մասին