Քաղաքացին՝ Աննա Հակոբյանին. Հիմա էլ իջի քայլի, ընտիր եղանակ, քաղաքն էլ 2018-ի նման մարդաշատ
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսել է չորս տարի առաջ այս օրը՝ մայիսի 3-ին արված լուսանկարը։
Այդ ժամանակ Աննա Հակոբյանը գրել էր. «Այսօր տանից ոտքով եկա աշխատանքի, ճանապարհը շատ կարճ թվաց, մտածում եմ գուցե մշտական դարձնել այս պրակտիկան»։
Ի պատասխան շատ օգտատերեր նրան խորհուրդ են տալիս այս օրերին էլ իջնել ու քայլել փողոցում, օրինակ, զոհված զինծառայողների ծնողների կողքով.
«Հիմա էլ կարող ես քայլե՞ս այդպես զոհվածների ծնողների կողքով»։
«Հիմա էլ իջի քայլի, ընտիր եղանակ, քաղաքն էլ 2018-ի նման մարդաշատ»։
«Կքայլես բա չէ... նենց արագ են հրթիռում ձեր գերթանկարժեք մեքենաները, որ մայթերի վրայից մարդիկ են թռցնում»։
«Անդարդ Փանոս, այստեղ են ասել»։
«Երազների մեջ ես ընկած, էս աշխարհից հեռացած»։
«Բա պատգամավորներին էլ ուղարկեք ոտքով, առանց թանկարժեք մեքենաների կարող են գնալ»։
«Ով կմտածեր 4 տարի հետո էլի ճանապարհները փակ կլինեն,ոտքով գործի կգնան մարդիկ. երկիրը երկիր է, ղեկավար չկա...»։
«Հիմա քայլելը մոռացաք, ավելին կողքներդ հղի կին է մահանում, չեք բարեհաճում կանգնեք, էսա եղել ձեր իրական դեմքը միշտ,ցավոք դեռ շատերը չեն տեսնում, 2018-ից ձեր դերասանությունները շատ լավ նկատել եմ ու երբեք չեմ խաբվել»։
«Սա այսօր էլ քայլեք....եռագույն գուլպաներով հեծանիվ էիք վարում....ինչ եղավ?....հիմա կիլոմետրանոց շարասյունով եք պտտվում, մարդ անցնի-չանցնի պետքներդ չի, քցում եք ավտոյի տակ ու անցնում....ՀԸ, էտ նույն հայը չենք...նույն «փրկիչը՚» չե՞ք....»։
«Հա դրա համար է՞իք էն օրը ամբողջ Էջմիածինը փակել, որ էրեխեքդ անցնեն ընդամենը»։
Լուսանկարի ներքո որոշ օգտատերեր էլ սրտիկ-ծաղիկ-սմայլիկ գիֆեր են թողել ու հիացմունք հայտնել Աննա Հակոբյանի գեղեցկության մասին։