44-օրյա պատերազմի դրվագներով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել ավելի քան 800 անձի.Արթուր Դավթյան
«44-օրյա պետերազմի հետ կապված հանգամանքներով հարուցվել է ավելի քան 2150 քրեական գործ, որոնց նախաքննությունն իրականացվում է աննախադեպ ծավալով»,-ԱԺ-ում ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության 2021 թ տարեկան զեկույցը՝ հայտնեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով՝ կատարված քննությունների արդյունքում արդեն հաստատվել են հանցավոր դրսևրումներ, որոնք վերաբերում են զորահավաքային, զորակոչի, համալրման գործընթացում թույլ տրված հնարավոր խախտումներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից զորահավաքային զորակոչով զորակոչված զինծառայողների զորամասից կամ ծառայության վայրից փախուստը, հեռացումը այլ՝ առավել ապահով վայրեր տեղափոխումը կազմակերպելու դեպքերին, այդ թվում՝ նաև կաշառքի միջոցով:
Նիստին ներկա ԱԺ ՔՊ պատգամավորները տեղեկացվեցին, որ բացահայտվել են նաև զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, մարտական հերթապահության և ծառայության կանոնները խախտելու դեպքեր:
Հայտնելով, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել են նաև պետական դավաճանություն կատարելու դեպքեր և սպառազինության ձեռքբերման ժամանակ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահման հանգամանքներ՝ Դավթյանը հայտնեց, որ այդ դրվագներով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել ավելի քան 800 անձի, որոնց թվում են եղել նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ և արդեն դատարան է ուղարկվել 55 անձի վերաբերյալ քրեական գործեր:
Գլխավոր դատախազը նաև հայտնեց, որ 2021 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 30245 դեպք, նախորդ տարվա տվյալներից 14.3 %-ով ավելի:
«Հաշվետու տարում գրանցված հանցագործության 30245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը կամ 84.1 %-ը կազմում են ոչ մեծ և միջին ծանրության՝ նվազ հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները:Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմել են 1.2 %, իսկ ծանր հանցագործությունները՝ 14.7 %»,-ասաց Դավթյանը:
Դրան զուգահեռ, Դավթյանի խոսքով, 2021 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ, որը կազմել է 57.7 %՝ նախորդ տարվա 55.7 %-ի դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիոն գործերով քրեական հետապնդում է իականացվել 1698 անձի նկատմամբ, որից 600-ը պաշտոնատոնյա է.Արթուր Դավթյան
- Արթուր Դավթյանը ԱԱԾ-ին հանձնարարել է ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու առանձնատունը կալանքից հանելու հանգամանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին