«Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան
«Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով և «Զարթնիր լաո» երգելով «Դիմադրություն» շարժման անդամները փակեցին Բաղրամյան պողոտան։ Նրանք թույլ չեն տալիս, որ մեքենաներն առաջ գնան։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Երևանի բազմաթիվ փողոցներ, իսկ քիչ հետո մարզերի բազմաթիվ մայրուղիներ լփակվելու են։ «Դրանք լինելու են մեր քաղաքացիների տրամադրության տակ։ Սիրելի քաղաքացիներ միացեք այս պահին փողոցում գտնվող ձեր քույրերին և եղբայրներին։ Նրանց մենակ մի թողեք այս պայքարում, քանի որ սա բոլորիս պայքարն է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Երևանում վերսկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները։ Քաղաքացիները տարբեր փողոցներ են փակում։ Ինչպես և երեկ, ոստիկանները փորձում են, շատ դեպքերում բռնի ուժ գործադրելով, հեռացնել քաղաքացիներին ճանապարհի երթևեկելի մասից։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
- Երկրորդ գիշերը Ֆրանսիայի հրապարակում. անհնազանդության ակցիաները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան