«Ժողովուրդ». Իրավապահներին մայիսի 1-ին աշխատանքի էին կանչել ու մինչև երեկո պահել.
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իրավապահ համակարգի աշխատակիցներին կիրակի օրը «բերման են ենթարկել»:
Պարզվում է՝ ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաեւ քննչական մարմինների բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին կիրակի օրը՝ մայիսի 1-ին, իրենց վերադասները կանչել են աշխատանքի: Իրավապահները գնացել են աշխատանքի վայր եւ մինչեւ ուշ երեկո՝ ժամը 21 00-ն, մնացել են իրենց աշխատավայրերում, սակայն որեւէ աշխատանք չեն իրականացրել. կայքերով հետեւել են ընդդիմության հանրահավաքին: Տուն գնալու թույլտվություն նրանց տրվել է միայն 21:00-ից հետո:
Մեզ ահազանգած աշխատակիցների պատմելով՝ ղեկավար կազմն այս քայլին գնացել է, որպեսզի համակարգի աշխատակիցները հանկարծ հանրահավաքի չգնան թեկուզ օպերատիվ նպատակների անվան տակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պետական շատ աշխատողներ պնդեցին, որ եթե այս գործելաոճը շարունակական լինի, դիմելու են աշխատանքի տեսչական մարմին կամ աշխատանքից ազատման զանգվածային դիմումներ են գրելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան