Հայաստանն և Թուրքիան պայմանավորվել են «առանց նախապայմանների» շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը
Երկու պետությունների հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները երեքշաբթի օրը Վիեննայում պայմանավորվել են առանց նախապայմանների շարունակել գործընթացը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի շրջանակներում իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Այդ կապակցությամբ տեղի է ունեցել մտքերի անկեղծ և արդյունավետ փոխանակում, քննարկվել են հնարավոր քայլերը, որոնք կարելի էր այդ ուղղությամբ ձեռնարկել շոշափելի առաջընթացի հասնելու համար: Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունն առանց նախապայմանների շարունակել գործընթացը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի երրորդ հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան