Քաղաքական 20:00 03/05/2022 Հայաստան

Վարուժան Գեղամյան. Թուրքիայի համար միջազգային փաստաթղթերը, հաստատված սահմանները ոչինչ են

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այն համոզմունքն ունի, որ Թուրքիային որևէ միջազգային պայմանագիր, փաստաթուղթ, հաստատված սահման չի խանգարի իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու համար։ Նա Panorama.am-ին տված հարցազրույցում իր համոզմունքը, պնդումները հիմնավորեց օրինակներով։

Վարուժան Գեղամյան-Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավն անդադար փորձել է վերականգնել անմիջական շրջապատի տարածքի վրա իր ռազմաքաղաքական վերահսկողությունը, որը կորցրել էր Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Դա ժամանակակից Թուրքիայի հարակից հիմնական շրջաններն են, որոնք ժամանակին եղել են Օսմանյան կայսրությանը ենթակա գոտում, բայց այսօր առանձին հանրապետություններ են։ Այդ բոլոր երկրների հանդեպ Թուրքիան իր հիմնադրումից՝ 1923 թվականից սկսած ունի ռազմաքաղաքական հավակնություններ և գործադրելով տարբեր մեթոդներ, գործիքներ՝ փորձել է  անընդհատ վերականգնել այդ ազդեցությունը նշված շրջաններում։

Այսպես.

1939 թվականին հաջողվում է իրեն բռնակցել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մեզ հայտնի Մուսա լեռան շրջանը և փաստացի ոչ միայն բռնակցում է այդ շրջանը Սիրիայից, որը մինչև այսօր էլ Սիրիան չի ճանաչում, նաև այդ բռնակցման արդյունքում հայաթափվում, արաբաթափվում, քրիստոնեաթափվում է։

Նմանատիպ գործողություն կատարվում է 1974 թվականին, երբ Թուրքիան իրականացնում է  ռազմական գործողություն Կիպրոս կղզում, գրավում այդ կղզու շուրջ 40 տոկոսը, մինչև օրս գրաված է պահում այդ շրջանը։ Այնտեղ հիմնադրել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որևէ երկիր այդ բռնակցումը չի ճանաչում, սակայն դա չի խանգարում, որ ավելի քան 40 տարի այդ կղզու հյուսիսային հատվածն ամբողջությամբ վերահսկվի Թուրքիայի ռազմական ուժերի կողմից։

Նմանատիպ փորձ արվեց 2011 թվականից հետո Սիրիայի և Իրաքի հյուսիսում, երբ Թուրքիան օգտվելով տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, Սիրիայի և Իրաքի իշխանությունների թուլությունից, աստիճանաբար նվաճեց նշված երկրների հյուսիսային մի շարք շրջաններ, դարձյալ փոփոխեց այդտեղի բնակչությանը։ Ըստ էության, հիմնադրեց Թուրքիային հպատակ գոտի, որտեղ ամեն ինչ որոշում է  Թուրքիայի Հանրապետությունը, այսինքն բռնակցեց այդ շրջանները Թուրքիային՝ դարձյալ չնայելով միջազգային որևէ պայմանագիր։

Թվարկածս օրինակներից որևէ մեկում նման գործողություն անելու միջազգային որևէ հիմք չկար։ Այն, ինչ արել է Թուրքիան, խախտել է տվյալ երկրների տարածքային ամբողջականությունը, որը հաստատված է միջազգային բոլոր կառույցների կողմից, որն ընդունված սահման է։ Բայց դա չէր խանգարում Թուրքիային իրականացնել ռազմական գործողություններ, նվաճել այդ տարածքները, գրավված, օկուպացրած պահել այդ տարածքները որոշ դեպքերում մի քանի տարի, որոշ դեպքերում մի քանի տասնամյակ։

Թուրքիան այսպիսի հավակնություններ ունի նաև Հարավային Կովկասի նկատմամբ, մասնավորապես Հայաստանի և Վրաստանի, ինչն այս պահին իրականացնում է իր կրտսեր, արբայնակ դաշնակից Ադրբեջանի միջոցով։

Panorama.am-Այսինքն, Թուրքիայի համար գծված, հաստվատած սահմանները որևէ նշանակություն չունեն։

Վարուժան Գեղամյան-Այն պետությունների տարածքները, որոնց հանդեպ Թուրքիան ունի ծավալապաշտական նկրտումներ, ցանկանում է նվաճել դրանք, գրավել ու դարձնել իր ազդեցության գոտում գտնվող տարածքներ, իսկ լավագույն դեպքում անմիջապես բռնակցել Թուրքիայի Հանրապետությանը, այդ տարածքների այս կամ այն միջազգային երաշխիքները ոչինչ են, եթե դրա հետևում չկա կանգնած բանակ, չկան զինված ուժեր, այլ անվտանգային միջոցներ։ Այսինքն, փաստաթղթերը միայն բավարար չեն կանգնեցնելու թուրքական ծավալապաշտությունը։
Ծավալապաշտությունը կանգնեցնելու միակ ձևը, որում համոզվել ենք 1991 թվականից, ուժին հակադրել ուժ, ինչը հաջողությամբ Հայաստանի և Արցախի Հանրապետություններն անում էին մինչև 2020 թվականը։

Panorama.am-Պարոն Գեղամյան, այսինքն, սահմանների դեմարկացիան, դելիմիտացիան ոչ մի հարց չեն լուծում, եթե պետությունը ուժեղ չէ, չունի ուժեղ բանակ։

Վարուժան Գեղամյան- Ճիշտ այդպես։ Առանց զինված ուժերի մեր տարածաշրջանում հնարավոր չէ որևէ կերպ ապահովել անվտանգություն և խաղաղություն։ Հիշեցնեմ՝ խաղաղություն եղել է  այն ժամանակ, երբ Հայաստանն ուներ բանակ։ Հիմա Հայաստանին զրկում են բանակից,  Հայաստանի դե ֆակտո իշխանությունները համաձայնվում են այդպիսի օրակարգին՝ վերացնելով Հայաստանի զինված ուժերը  և արդյունքում ունենալու ենք ոչ թե խաղաղություն, այլ ամեն օր նոր կորուստներ, նոր պատերազմ, նոր զիջումներ, աստիճանաբար կորցնելու ենք Հայաստանից նոր տարածքներ, աստիճանաբար դառնալու ենք լիարժեք կախյալ Թուրքիայից և Ադրբեջանից, որի հանգուցային կետ արդեն կլինի Հայաստանի Հանրապետության պետականության վերջնական կորուստը։

Panorama.am- Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից հնչեցվել է հայտարարություն սահմանների վերաճշգրտման վերաբերյալ, թեև մեր կողմից, ինչպես ասել է ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ  Աղաջանյանը, մերժվել է։ Փաստորեն, այս հայտարարությունը համընկնում է  ձեր պնդմանը։ 

Վարուժան Գեղամյան- Անշուշտ։ Տեսել են Հայաստանին նոր օրակարգ պարտադրելու, նոր նախապայման դնելու հնարավորություն, որն, իմիջայլոց,  Հայաստանը չի մերժել, ասել է՝ այս պահին այդպիսի օրակարգ չկա, ինչը նշանակում է, որ նման օրակարգ կա, ուղղակի ոչ այս րոպեին, այս օրերին։ Այսինքն, թուրքական իշխանությունները չեն սահմանափակվում ավանդական նախապայմաններով։

Panorama.am- Ի դեպ, Վիեննայում այսօր կայացած երրորդ հանդիպմանը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացն առանց նախապայմանների։

Վարուժան Գեղամյան-Մինչև վերջերս Թուրքիան կրկնում էր, որ նախապայմաններ կան, թվարկում դրանք։ Հիմա ասում է՝ այլևս չկան նախապայմաններ, քանի որ Հայաստանի դե ֆակտո իշխանություններն արդեն իսկ  փաստացի համաձայնել են այդ նախապայմաններին։

Հայաստանն իր դե ֆակտո վարչապետի բերանով հայտարարել է, որ այլևս չի զբաղվելու Հայոց  ցեղասպանության միջազգային ճանաչմամբ, ըստ էության ասել է, որ պատրաստ է Արցախից հրաժարվել՝ իջեցնելով կարգավիճակը և փաստացի Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, վերացրել է Հայկական զինված ուժերը, պատրաստ է ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սրանք այն հիմնական նախապայմաններ են, որոնց վերջին շրջանում Թուրքիան հավելել է Սյունիքի միջանցքի տրամադրումը, որը ևս փաստացի իրականանում է։ Հստակ գիտենք, որ արդեն մի քանի շաբաթ է Սյունիքում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Նախիջևանի և Արցախի օկուպացված հատվածներում կառուցվում է  չարաբաստիկ միջանցքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը, որը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները նորից համաձայնվել են այդ օրակարգին, այդ օրակարգի սպասարկմանը։

Սա է իրականությունը, որին մենք ականատես ենք լինում. նախապայմանները կատարվում են, ինչն էլ իր հերթին դրդում է Թուրքիային ասել, որ նախապայմաններ չկան, նաև տարբեր ոճի ու մակարդակի նոր նախապայմաններ առաջ քաշել։ Արդեն տեսնում ենք, որ հնչում են կոչեր՝ Հայաստանը չպետք է փորձի երբևէ 5 միլիոնից ավելի բնակիչ ունենալ, ատոմակայանը փակի, քանի որ այդ դեպքում Հայաստանը զրկվում է  էներգետիկ ինքնիշխանությունից, անվտանգությունից, Հայաստանը փոխի կրթական համակարգը՝ հրաժարվելով իրենց բերանով ասած հայկական ֆաշիզմից, ինչը նշանակում է հրաժարվել հայկական քաղաքական ինքնությունից, այլևս չհավակնել ասել, որ այս տարածաշրջանը մեր բնիկ հայրենիքն է։

Այսինքն, ըստ էության, լինում է  հայկական ազգային նախագծի ոչնչացում, ականատես ենք լինում Հայաստանի ինքնիշխանության զիջմանը, թրքացմանը։ Սա է օրակարգը, և այս օրակարգով շարժվում է  այսօր Հայաստանի դե ֆակտո իշխանությունը, ինչը ստիպում է մեզ այդ դե ֆակտո իշխանության հասցեին կիրառել կոլաբորացիոնիստ գիտական եզրույթը, որը նշանակում է  թշնամու օրակարգը սպասարկող իշխանություն։ Մենք ականատես ենք լինում, որ կապիտուլյացիոն իշխանությունը վերածվել և լիարժեք կոլաբորացիոնիստ իշխանության։

Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}