Ոստիկանները շուտով համալրելու են մեր քաղաքացիների շարքերը. Տիգրան Աբրահամյան
«Քաղաքական իշխանությունը բավականին ծանր դրության մեջ է դրել ոստիկանությանը։ Այստեղ կանգնած ոստիկաններից շատերը կորցրած ընկերներ ունեն, գիտակցում են, թե ինչ է հայրենիքի կորուստը, բայց քաղաքային իշխանությունը տարբեր գործիքներ է կիրառում, որպեսզի նրանց բավականին ծանր իրադրության մեջ դնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների հետ այսօր փակել է Երևան-Արարատ մայրուղին։
Նրա կարծիքով, ոստիկանները շուտով, ուզեն, թե չուզեն, համալրելու են մեր քաղաքացիների շարքերը. «Քիչ չեն գիտակից մարդիկ, ովքեր գիտեն, որ այս իշխանությունների պետության ղեկին մնալն ինչ հետևանքների է հանգեցնելու»։
Տ.Աբրահամյանը նշեց, որ բոլորը պետք է գիտակցեն այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի ու Արցախի գլխին։
«Հատուկ ընդգծեմ, որ խնդիրը միայն Արցախը չէ։ Այն վտանգը, որ այսօր կա, սպառնում է նաև Հայաստանին, Հայաստանի տարբեր բնակավայրում ապրող մեր բոլոր քաղաքացիներին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա ընդգծեց, որ իշխանությունը չունի խաղաղության օրակարգ, կա կորուստների, տապալումների, ձախողումների իրական օրակարգ, ինչն արդեն 4 տարի տեղի է ունենում։
«Այս իշխանությունն իր քաղաքականությամբ, վարքով, բնականաբար, չի կարող խաղաղություն բերել։ Դա ցույց է տվել այս 4 տարիների կյանքը, այն տարածքային ու մարդկային հսկայական կորուստները, որ ունեցել է Արցախն ու Հայաստանը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Լուսանկարում՝ ոստիկանների մասին Աբրահամյանի խոսքի ժամանակ մոտենում է քաղաքացին ու ցույց տալիս, թե ինչպես են ոստիկանները պատռել իր հագուստը։
Հարակից հրապարակումներ`
- Փակ է Երևան-Արտաշատ մայրուղին
- Ահազանգ. «Սրանք Սևանի ոստիկանների հետ հավասար քաշքշում են մեզ»
- Ոստիկանություն. Կանոնավոր երթևեկությունը վերականգնված է
- «Սա ինչ վայրագություն է». ոստիկանները բռնի ուժով բացեցին Սարյան փողոցը
- Նոր իշխանությունը պետք խոսի Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բայց ոչ թե պետք է գնա և ասի՝ ձեզ ի՞նչ տամ, այլ պաշտպանի ժողովրդի շահերը. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան