«Փաստ». Որ ո՛չ շարժումը տուժի, ո՛չ էլ դասերը
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին երկու օրերին իշխանության վերին օղակներից զանգահարում են բոլոր կրթական հաստատությունների ղեկավարներին ու խստիվ արգելում, որ ոլորտի ներկայացուցիչները որևէ միտինգի մասնակցեն:
Ու չնայած մի քանի բուհեր շտապեցին հայտարարել, թե իբր դասերն ընթանում են բնականոն հունով, այդուամենայնիվ, դասախոսներից և ուսանողներից շատերը միացել են դիմադրության շարժմանը, ինչի մասին էին վկայում բուհերի դատարկ լսարանները: Մենք օրվա ընթացքում տեղեկություններ էինք նաև ստանում, որ բազմաթիվ դասախոսներ պայմանավորվել են ուսանողների հետ՝ հեռավար անցկացնել դասերը, որպեսզի ո՛չ շարժումը տուժի, ո՛չ էլ դասերը:
Ի դեպ, երեկ հայտարարություն տարածեցին տարբեր բուհերի դասախոսներ՝ խստորեն դատապարտելով ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։ «Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական ներդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը»,-նշված է հայտարարության մեջ: Երեկ օրվա ավարտին հայտարարությանը միացել էին հարյուրից ավելի դասախոսներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան