Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
Երևանում վերսկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները։ Քաղաքացիները տարբեր փողոցներ են փակում։ Ինչպես և երեկ, ոստիկանները փորձում են, շատ դեպքերում բռնի ուժ գործադրելով, հեռացնել քաղաքացիներին ճանապարհի երթևեկելի մասից։
«Առանց թուրքի Հայաստան», «առանց թուրքի Հայաստան» վանկարկում են ակցիայի մասնակիցները։ Մեկ այլ փողոցում ակցիայի մասնակիցները կատարում են «Զարթնիր լաո» երգը, մյուս փողոցում հնչում է «առանց Նիկոլ Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան»։
Ակցիաների մասնակիցները հայտարարեցին, որ իրենց միանում են շատ քաղաքացիներ։ Քաղաքացիները փակում են ճանապարհները նաև աղվամաններով։
Երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր փակելու են նաև մարզային ճանապարհները։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը փակում ենք նաև մարզային ճանապարհները. Սաղաթելյան
- Քաղաքական առումով սա կբնորոշեմ որպես իշխող վարչախմբի փորձ ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի. Ղազինյան
- «Ոստիկանն ասաց՝ պարոն Վարդևանյան, գիտենք, դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել». Վարդևանյանը մանրամասներ ներկայացրեց
- Կոչուբաև. Ոստիկաններն ասում էին՝ ինձ բերման չեն ենթարկել, այլ մտածել են՝ կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են
- Ոստիկանները քաղաքացիներին ոչ թե բերման են ենթարկում, այլ առևանգում են. Էդգար Ղազարյան
- Երևանում՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ և բախումներ ոստիկանների միջև
- Մայիսի 1-ից անցնում ենք համընդհանուր անհնազանդության բողոքի ակցիաների. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան