
«Սա ինչ վայրագություն է». ոստիկանները բռնի ուժով բացեցին Սարյան փողոցը
Սարյան փողոցում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։ Նրանք, այդ թվում՝ սև բերետավորները, բռնի ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ՝ դուրս բերեցին փողոցից: Այստեղ են նաև ընդդիմադիր պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Արամ Վարդևանյանը։
Ոստիկաններից մեկը հրեց Արամ Վարդևանյանին։ «Արա, հեռու գնա»,- ասաց ոստիկանը, : Վարդևանյանն էլ արձագանքեց. «Արան ո՞րն է»։
Մարդկանց հրելով, գետնին տապալելով ոստիկանները բերման ենթարկեցին մեծ թվով քաղաքացիների։ «Կամերանների դեմը փակեք»,- ասում են որոշ ոստիկաններ, որպեսզի իրենց գործողությունները մարդիկ չտեսնեն։
«Սա ինչ վայրագություն է»,- նշում են ցուցարարները։